Ներքին 11 ամիս առաջ - 13:22 07-11-2025

Փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում ՀՀ ՊԵԿ նախագահի N 1505-Ն հրամանը, որով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։

Միաժամանակ, հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով փոփոխվել է նաև մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների կողմից առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, որի համաձայն՝ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով։ Այսինքն, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2026 թվականի հունվարի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի 2-րդ կիսամյակի համար)` ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը