Ներքին 11 ամիս առաջ - 19:16 04-11-2025

Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել. հետաքրքրությունը երկկողմանի է եղել

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։

Ինչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։

ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի