Արտաքին 11 ամիս առաջ - 20:14 27-10-2025

Թուրքիան այժմ սպառնալիք է Իսրայելի համար. իսրայելցի փորձագետ

Անվտանգության հարցերով իսրայելցի փորձագետ Միշել Վեյսը հայտնել է, որ Թուրքիան այժմ սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ նեոօսմանիզմի քաղաքականության իրականացման ջանքերն անվտանգության ռիսկ են պարունակում Իսրայելի համար։

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահը փորձում է իրականացնել նեոօսմանիզմի տեսլականն իր հավատարիմ կողմնակիցների՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի միջոցով։ Վեյսի նշմամբ՝ «ՀԱՄԱՍ» խմբավորմանն աջակցելուց զատ, Թուրքիայի ակտիվ դերակատարությունը Գազայում հրադադարար հաստատելու հարցում արտացոլում է Մերձավոր Արևելքում ռազմավարական տերություն դառնալու նրա ձգտումը։

Ըստ Միշել Վեյսի՝ Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում և Կարմիր ծովի տարածաշրջանում Թուրքիայի հետախուզական գործունեության աճն Անկարայի «տարածաշրջանային առաջնորդության» ձգտման մի մասն է։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել «MİT»-ի գործունեության վրա։ Նրա դիտարկմամբ՝ վերջինս դուրս է եկել իր ավանդական հետախուզական գործառույթներից և վերափոխվել է տարածաշրջանային գործընթացները ձևավորող կառույցի։ Այն դաշտային գործողություններ է իրականացնում Թուրքիայում, Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև հետախուզական տվյալներ է փոխանակում Կատարի ու Իրանի հետ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․