Ներքին 11 ամիս առաջ - 16:45 15-10-2025

Հայաստանում նեոբոլշևիզմ է․ մի բան, որ անգամ Բելառուսում չկա այսպիսի տեսքով և այսխիսի դրսևորումներով

Հայկ Մարտիրոսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Ամենահետաքրքիրն այն է, որ քրիստոնյաների իրավունքները սեփական առաջնահերթություն հռչակած Թրամփի վարչակազմին, ինչպես նաև Արևմտյան կենտրոններին այս գործը զուտ քրեական ապօրինություն ներկայացնելու, ինչպես նաև եկեղեցին հիմնահատակ վարկաբեկելու համար այս ռեժիմը մեծ հավանականությամբ օգտագործում է այսպես կոչված քաղհասարակության, շատերի կարծիքով, իրեն հպատակվող, իբրև թե հեղինակավոր այս կառույցը:

Իսկ իրականում Հայաստանում նեոբոլշևիզմ է: Մի բան, որ անգամ Բելառուսում չկա այսպիսի տեսքով և այսխիսի դրսևորումներով:

Անցյալ դարասկզբին Հայաստանը կործանած առաջնային ուժը հայ բոլշևիկներն էին: Հավատավոր, սեփական պատմությունը, ազգն ու պետությունը հանուն օտարի ատող զտարյուն հայ բոլշևիկները:

Հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է: Կրկնվում է բառացիորեն:

Իսկ այն կրկնվում է միշտ` բայց միայն այն ժողովուրդների մոտ, որոնք ոչնչից երբեք ու որևէ դաս չեն քաղում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը