87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 1 տարի առաջ - 15:07 12-10-2025

Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեմ օգտագործվել է ավելի քան 3100 ԱԹՍ, 92 հրթիռ և մոտ 1360 կառավարվող ավիառումբ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր հարձակումները՝ օգտվելով միջազգային հանրության կենտրոնացումից Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մոսկվան ակտիվացնում է իր հարձակումները և բացահայտորեն օգտագործում է աշխարհի կենտրոնացումը Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու վրա»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ միայն անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ օգտագործվել է ավելի քան 3,100 անօդաչու թռչող սարք, 92 հրթիռ և մոտ 1,360 կառավարվող ավիառումբ (GAB)։

Զելենսկին նշել է, որ ռուսական հարվածները թիրախավորել են նաև էներգետիկ ենթակառուցվածքները, և արտակարգ ծառայությունները զբաղվում են հետևանքներով։

«Ռուսաստանը շարունակում է մեր քաղաքների և համայնքների նկատմամբ իր օդային ահաբեկչությունը։ Ամեն օր ռուսները սպանում են մեր մարդկանց։ Երեկ Կոստյանտինովկայում եկեղեցում ավիառումբից երեխա է զոհվել»,- ընդգծել է նա։