Արտաքին 10 ամիս առաջ - 13:17 30-11-2025

Զելենսկին հայտնել է՝ որքան ԱԹՍ և հրթիռ է Ռուսաստանն արձակել անցած շաբաթ

Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը Ուկրաինայի տարածք են արձակել մոտ 1400 հարձակողական անօդաչու թռչող սարք, 1100 ավիացիոն ռումբ և տարբեր տեսակի 66 հրթիռ։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Telegram ալիքին։

«Նման հարվածներ են հասցվում ամեն օր։ Միայն այս շաբաթ ռուսները մեր ժողովրդի դեմ օգտագործել են գրեթե 1400 հարձակողական անօդաչու թռչող սարք, 1100 կառավարվող ռումբ և 66 հրթիռ», – նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է կարևոր ամեն օր ամրապնդել Ուկրաինայի դիմադրողականությունը։
«Հրթիռներն ու հակաօդային պաշտպանության համակարգերը կարևոր են, և մենք նաև պետք է ակտիվորեն համագործակցենք մեր գործընկերների հետ խաղաղության համար»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը