Ներքին 1 տարի առաջ - 20:55 07-10-2025

Վանաձորն ազատվեց խայտառակությունից. ՎՊՀ-ն նոր ռեկտոր ունի

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Արմեն Ծատուրյանը:

Բուհի նախկին ռեկտորը՝ Ռուստամ Սահակյանը, հայտնի էր նրանով, որ այդ պաշտոնին էր արժանացել ԿԳՄՍ նախկին նախարար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանի հետ ունեցած կապերի շնորհիվ:

Ռուստամ Սահակյանը հալածում էր հայագետներին, ինչի վառ վկայությունն է այն, որ նա բուհից ապօրինի հեռացրել էր դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, միջնադարագետ Վանո Եղիազարյանին:

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Վանաձորի պետական համալսարանում տիրող խայտառակ իրավիճակին:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք նաև, որ ՎՊՀ-ի արդեն նախկին ռեկտորը իր քաղաքական հովանավորների միջնորդությամբ հանդես էր գալիս որպես պրոֆեսոր, թեև մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ նա իրականում պրոֆեսոր չէր, այլ կեղծել էր կոչումը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին