Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:53 15-09-2026

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը

Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։

Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է