Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:25 06-10-2025

Զվարճանք՝ բնությունը վնասելով․ Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է անցկացվել

Սյունիքի մարզի Շաքիի հայտնի ջրվեժը, որը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից մեկը, վերջերս վերածվել է գենդեր փարթիի վայրի։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ջրվեժի ամբողջ ջուրը որոշ ժամանակով դարձել վարդագույն, ինչն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել երեխայի սեռը հայտարարելու միջոցառման ժամանակ։

Սոցցանցերում այս տեսարանը միանշանակ արձագանքների ալիք է առաջացրել։ Մեկնաբանություններում ոմանք հիանում են «կրեատիվությամբ», իսկ շատերը խստորեն քննադատում են միջամտությունը բնությանը՝ մատնանշելով ջրվեժի էկոհամակարգի հնարավոր վնասը։

Բնապահպան ակտիվիստներն ու մասնագետները մտահոգություն են հայտնում հնարավոր էկոլոգիական վնասների վերաբերյալ՝ նշելով, որ ներկանյութի բաղադրությունն անհայտ է, և նույնիսկ սննդային ներկերը կարող են վնասել տեղական ջրային, բուսական ու կենդանական աշխարհին։ Քաղաքացիները բարձրացնում են մի շարք լուրջ հարցեր՝ սկսած էկոլոգիական վնասից մինչև հանրային տարածքների նկատմամբ մարդկային անտարբեր և սեփականաշնորհող վերաբերմունքը։

Շաքիի ջրվեժը պետական պաշտպանության տակ գտնվող բնական հուշարձան է, և ցանկացած միջամտություն ջրի բնական հոսքին կամ բաղադրությանը օրենքով արգելված է։ Սակայն տեսանյութում ակնհայտ երևում է, որ ջուրը միանգամից փոխում է իր գույնը՝ նշանավորելու «աղջիկ երեխայի» գալուստը։ Սա տեղի է ունենում առանց որևէ տեսանելի վերահսկողության կամ թույլտվության, չնայած որ օգտատիրոջ պնդմամբ՝ կա թույլտվություն։



Բնապահպանության նախարարությունը արձագանքել է խնդրին՝ նշելով, որ խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur