Արտաքին 1 տարի առաջ - 17:41 05-10-2025

Tomahawk հրթիռների մատակարարումն Ուկրաինային կհանգեցնի ռուս-ամերիկյան հարաբերությունների խզման. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Tomahawk հրթիռներ մատակարարի Ուկրաինային՝ հարվածելու Ռուսաստանի տարածքի խորքը, ապա դա կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզմանը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ ամիս հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի խնդրանքը մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ ձեռք բերելու մասին, որոնք կարող են կիրառել՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի խորքին, այդ թվում՝ Մոսկվային:

«Դա կհանգեցնի մեր հարաբերությունների կամ առնվազն այն դրական միտումների ոչնչացմանը, որոնք ուրվագծվել են այդ հարաբերություններում»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է