ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելայի մոտ թմրանյութով բեռնված նավին․ կա 4 զոհ
ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, հարված է հասցրել Վենեսուելայի մոտակայքում գտնվող միջազգային ջրերում ընթացող նավին, որն, ըստ Պենտագոնի ղեկավար Հեգսեթի՝ բեռնված էր թմրանյութերով։
Արդյունքում՝ զոհվել է նավի վրա գտնվող 4 մարդ, որոնք եղել են թմրամիջոցների կարտելի անդամներ։
Հեգսեթը ընդգծել է, որ գործողությունը կատարվել է Վաշինգտոնի հակաթմրանյութային ռազմավարության շրջանակում։