Ավելին 4 տարի առաջ - 13:43 30-01-2022

Սանկտ Պետերբուրգում մեկ տարեկան աղջկան թունավորել են թմրանյութով

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը տեղափոխվել է հոգեմետ նյութով սուր թունավորումով մեկ տարեկան երեխա։ Այս մասին հայտնում է «Невские новости» հրատարակությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջկա անչափահաս մայրը նախկինում վարչական կամ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Ներկայումս իրավապահները քննարկում են տասնյոթամյա ծնողի նկատմամբ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը։

Սա Սանկտ Պետերբուրգում նման առաջին դեպքը չէ։ Անցած տարվա հոկտեմբերին անհայտ դեղամիջոցից թունավորումով քաղաքային հիվանդանոցներից մեկը տեղափոխվել էր երկու տարեկան երեխա։ Երեխայի 36-ամյա հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Դրանից հետո Լենինգրադի մարզի Նիկոլսկոյե քաղաքում սինթետիկ մեթադոն թմրանյութից թունավորվել էր մեկամյա աղջիկ։ Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել էր։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը