Արտաքին 5 տարի առաջ - 14:59 29-07-2021

Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսից մահացել են ամբողջովին պատվաստված մի քանի մարդ

Սանկտ Պետերբուրգի առողջապահության հարցերով կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցը հայտնել է, որ քաղաքում եղել են կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված պացիենտների մահվան դեպքեր: Նա նշել է, որ նրանք բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Այս մասին հայտնում է Fontanka.ru-ն:

«Կան դեպքեր, երբ պացիենտները պատվաստվել են նաև երկու բաղադրիչով, և նրանց մոտ արձանագրվել է մահվամբ ելք: Այս պացիենտները զուգահեռ ունեցել են ծանր պաթոլոգիա, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ և այլ հիվանդություններ»,- հաղորդել է պաշտոնյան:

Լիսովեցը նշել է, որ եթե ռիսկի գործոնները բացակայում են, ապա պատվաստումից հետո կորոնավիրուսով լրջորեն հիվանդանալու հավանականությունը կրճատվում է ավելի քան 20 անգամ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում