Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 02-10-2025

Թոշակառուները կառավարության ոտների՞ն են, որ թոշակները բարձրացնեն․ հարցում՝ Ալավերդիում

Չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2021 թվականի հնգամյա ծրագրով խոստանում էր, որ 2026 թվականին նվազագույն կենսաթոշակի չափը կհասնի պարենային զամբյուղի արժեքին, միջին կենսաթաշակային չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, իսկ նվազագույն աշխատավարձն էլ դարձնել 85 հազար դրամ, այս խոստումներն, ըստ էության, կյանքի չեն կոչվի։

Փոխարենը՝ կառավարությունը նախընտրում է թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից տրվող հետվճարի չափը մեծացնել, ինչից թոշակառուների չնչին մասն է կարողանում օգտվել։ «Մենք 2026թ հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է մոտավորապես 3000-3500 դրամի սահմաններում»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց նորանշանակ Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է կառավարությունը թոշակները բարձրացնելու փոխարեն անկանխիկ գործարքների հետվճարը բարձրացնում»։

Քաղաքացիների մեծ մասը նշեց, որ կառավարությունը ժողովրդի մասին չի մտածում։

«27 հազար թոշակ եմ ստանում, բալես։ Ի՞նչ անեմ՝ չեմ կարում դեղ առնեմ, պատկերացնո՞ւմ ես։ Կառավարության հեչ ոտների՞ն են կա՛մ թոշակառուն, կա՛մ ինչ-որ մեկը»,- ասաց մի կին։

«Իրանց ձեռքին ա, ոնց կուզեն կանեն․ կուզեն կբարձրացնեն, կուզեն՝ ավելի կիջեցնեն, կուզեն՝ տոկոս կգանձեն։ Մեր կյանքն էդ ա»,- նշեց մեկ այլ կին։

«Չեն ուզում, չեն բարձրացնում»,- պատասխանեց մի տղամարդ։

Քաղաքացիներից էլ ոմանք էլ պատասխանեցին, որ Նիկոլ Փաշինյանին հավատում են՝ անկախ ամեն ինչից։

«Ես մենակ մի բան կարամ ասեմ՝ ես Փաշինյանին հավատում եմ, մենք ապագա ունենք, ի վսյո»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur