Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 13:43 18-07-2022

Մաքուր են ուզում պահել՝ թող ջրի մակարդակը բարձրացնեն. բնապահպանը` Սևանա լճի կանաչելու մասին

Սևանա լճի կանաչելու խնդիրը դարձյալ հանրային քննարկման տիրույթում է։ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է բնապահպան Գագիկ Սուխուդյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց ջրի կանաչ լինելու պատճառները։

«Ջրի կանաչելը պայմանավորված է ջրի բացթողումներով, ջրի մակարդակով։ Արևի ճառագայթները հասնում են հատակին, կանաչ և կապույտ ջրիմուռները սկսում են ծաղկել, և դա նաև տաք եղանակով է պայմանավորված։ Եթե Սևանը չիջեցնենք, այդ ծաղկումը չի լինի։ Իսկ Սևանն ամեն տարի իջեցնում ենք ավելի շատ, քան պլանավորված է», - ասաց նա։

Սուխուդյանի խոսքով՝ բնակիչների՝ ջրից օգտվելը դեռ այնքան էական չէ, ինչքան որ առաջնային խնդիր է ջրի փչանալը։
«Ջուրը մտնելն իր հերթին, ջուրն է փչանում, դառնում է, կարելի է ասել, ճահճային ջուր, ջուր մտնելը առաջնային չի, մի ամիս, երկու ամիս էլ թող չմտնեն, բայց կարևորը ջրի որակն է, որովհետև այդ ջրիմուռները թթվածին են կլանում, ածխածին են արտադրում, կենդանական և բուսական աշխարհը վնասվում է, Սևանի ջուրն էլ արդեն խմելու չէ։ Թե չէ միշտ խմելու էր Սևանի ջուրը, 100, 200 տարի առաջ անգամ։

Անփույթ վերաբերմունքի հետևանքով է․․ Կառավարության վերաբերմունքը դեպի Սևանը վակունսային թուղթ է ՝ յուրաքանչյուր կառավարության օրոք։ Մենք հույս ունեինք, որ այս կառավարությունը Սևանի հարցով լուրջ կզբաղվեր, բայց ես հիասթափված եմ։ Ուրիշ ոչ մի միջոց չկա Սևանի համար, եթե մաքուր են ուզում պահել, թող ջրի մակարդակը բարձրացնեն։ Միակ միջոցը դա է, մենք պետք է դադարեցնենք ոռոգման աշխատանքները, անցնենք կաթիլային ոռոգման, անցնենք Սևանի հետևողական բարձրացման, և Սևանն իր արդյունքը ցույց կտա շատ կատ կարճ ժամանակագատվածում։ Եթե մենք մի տարի բարձրացնենք Սևանը, Սևանը չի ծաղկի, իսկ հիմա, երբ նայում եմ, սարսափելի վիճակում է։ Ավելի շատ Փոքր Սևանն է այդ վիճակում», - ասաց Սուխուդյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ