Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 30-09-2025

Նիկոլը «շատ լավ ա աշխատում», դրա համար ա վստահ, որ նորից կընտրվի․ հարցում

Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` խաղաղության գաղափարախոսությանը հակասող հայտարարություններին հայտարարել է, որ համոզված է` 2026 թվականին կկարողանա ապացուցել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է։ Նա վստահ է, որ այս հարցում իրեն կօժանդակեն ՀՀ քաղաքացիները 2026 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ։

«Հուսով եմ` ասածս «arrogant» (անգլերենից թարգմանաբար` «ամբարտավան» ) չի հնչի, սակայն ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մեր ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տրված մանդատը երկարացնելու է, քանի որ խաղաղության այս քաղաքականությունը, որ սկսել ենք, հեղինակը ժողովուրդն է»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ 2026-ին վերընտրվելու է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 2026-ին չի վերընտրվի, որոշներն էլ ասացին, որ այլ թեկնածու չկա։

«Շատ լավ ա աշխատում, դրա համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի արածները հակառակն են ցույց տաալիս։ «Չգիտեմ ինչի վստահ, որովհետև իր ա բոլոր արածները հակառակի մասին են վկայում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու։ «Տո Նիկոլը ինչ ա անում, որ ինչի վրա վստահ լինի, կործանեց, սաղին հուսահատեցրեց։ Կերել ա հիմա ասել էի, որ վստահ ա նորից կընտրվի, դե կարող ա իր ա նման ապուշները իրան ընտրեն։ Ես վստահ չեմ, որ կարա ընտրվի։ Թոշակառուն ոնց ա ապրում, ինքը տեղյակ ա, իր Աննայի նման կայֆավա՞տ են ըլնում»,-

ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը