Ներքին 1 տարի առաջ - 23:21 25-09-2025

Ստուգումներ ՀԷՑ-ի մասնաճյուղերում. հայտնաբերվել են խախտումներ, հարուցվել վարույթներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Այս մասին հայտնում է «ՀԷՑ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

«Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խախտումները վերաբերում են հավելագրումներին, արևային արտադրանքի թերգրանցումներին, հաշվիչների սխալ ցուցմունքներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը