Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:39 24-09-2025

Փաշինյանը վարկած հրապարակելու իրավասություն չունի․ նա կաշկանդում է իրավապահներին 

Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում, իր տան բակում կրակահերթի հետևանքով սպանվել է ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, ով վերջերս հաղթանակ էր տարել գործող իշխանության թեկնածուի նկատմամբ։ Դեպքից մի քանի ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր սպանությանը՝ մասնավորապես նշելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարքը թույլ չտալու համար և ինչու չեն կատարվել»։

Oragir.News-ը թեմայի շուրջ խոսեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ՝ հասկանալու արդյոք Նիկոլ Փաշինյանը շեշտադրում է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։

Փաստաբանը նախ անդրադարձավ վարչապետի շուտափույթ հայտարարությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը նման իրավասությամբ օժտված չէ։

«Նախ պետք է առաջին հերթին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը նման իրավասությամբ օժտված չի։ Այսինքն՝ քննության վարկած առաջ քաշելու, նույնիսկ իրեն հայտնի դարձած հանգամանքները հրապարակելու որևէ իրավասություն չունի։ Վրեժի շարժառիթի վերաբերյալ վարկած կարող է ունենալ վարույթն իրականացնող մարմինը իր նախաձեռնությամբ, ի թիվս բազմաթիվ այլ վարկածների։ Բայց Հայաստանի Հանրապետության վարչապետը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը սահմանափակված չի օրենքով սահմանված իր պարտականություններով։ Ինչպես Սուրմալուի պայթյունի դեպքում, Ազատի զինվորական հանրակացարան զինվորական կացարանի հրդեհի դեպքով, այս դեպքում նույնպես, ըստ էության, վերազանցում է իր լիազորությունները և դրանով փաստացի կաշկանդում է վարույթն իրականացնող մարմնին, առաջ քաշելով իր համար ընդունելի կամ ցանկալի որոշակի վարկած»,- ասաց փաստաբանը։

Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրում կանխվում է շատերի համար գոյություն չունեցող ահաբեկչություններ, բայց փաստացի զինված հարձակումները շարունակվում են։

«Պատճառն, իմ կարծիքով, հետևյալն է. Քանի որ իրավապահի մարմինները հիմա խիստ քաղաքականացված են, այսինքն՝ ողջ օպերատիվ ռեսուրսը ուղղված է ընդդիմադիր դաշտի դեմ, այսինքն՝ այլախոհներին, ընդդիմադիրներին գաղտնալսելու, կալանավորելու, ձերբակալելու ուղղությամբ, իսկ ռեսուրսը անսահմանափակ չէ, էդ թվում՝ և՛ մարդկային ռեսուրսը, և՛ տեխնիկական ռեսուրսը, երբ ամեն ինչ ուղղվում է իրենց գործառույթների հետ կապ չունեցող որոշակի, էսպես ասած, միջավայր, բնականաբար, հանցավորության դեմ պայքարն այստեղ արդեն տուժում է դրանից։ Եվ դրա արդյունքում է, որ այսօր հանցագործությունները, հատկապես՝ սպանությունները Հայաստանի Հանրապետությունում շատացել են։ Եվ եթե իրավիճակն ընդհանուր առմամբ բնութագրենք, ապա սա նշանակում է, որ իրավապահ մարմինները իրենց տեղում չեն գտնվում։ Այսինքն՝ օպերատիվ մարմինը իր կանխման և նախականխման ֆունկցիան, ըստ էության, չի կատարում։ Ընդ որում, բացահայտման ֆունկցիան էլ խիստ թերանում է։ Եթե մենք նայենք բացահայտվածությունը՝ ձևական ցուցանիշները նկարած, մի կողմ դրած, եթե նայենք ընդհանուր բացահայտվածության ցուցանիշները, այդտեղ էլ իրավապահ համակարգն, ըստ էության, տեղում չէ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարի համայնքապետի սպանության գործով հարուցվել է քրեական վարույթ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հշեցնենք նաև, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր