Ներքին 1 տարի առաջ - 21:03 23-09-2025

Ավետարանոցը Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնն էր. այն բաց թանգարան է երկնքի տակ

Արցախի թեմը հիշատակել է օկուպացված Ավետարանոց կամ Չանախչի գյուղի մասին․

«Ավետարանոց կամ Չանախչի գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Ասկերանի շրջանում, նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում: Բնակավայրի մասին պահպանված հիշատակությունները վերաբերում են վաղ միջնադարին։

16–17-րդ դարերում Ավետարանոցը հանդիսանում էր Մելիք Շահնազարյանների իշխանության կենտրոնը: Գյուղը հայտնի է նաև որպես ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկը:

Ավետարանոցը հիրավի բաց թանգարան է երկնքի տակ: Գյուղում և նրա շրջակայքում պատմական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ կան։

Դրանց թվում են՝ Կուսանանց անապատը (1616 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցին (1651 թ.), Մելիք–Շահնազարյանների 3 ապարանքները, Ավետարանոցի ամրոցը»։⠀

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան