Ներքին 3 տարի առաջ - 17:15 01-09-2023

Թումոյի այգում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» միջոցառումը

Սեպտեմբերի 12-ից 15-ը, ժամը՝ 20:00-ին Թումոյի այգում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 12-ից 15-ը, ժամը՝ 20:00-ին, սիրով հրավիրում է Թումոյի այգի՝ վայելելու առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:

Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերա,

Սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումը,

Սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է