Արտաքին 1 տարի առաջ - 18:44 23-09-2025

Գրոսին հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ հավակնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մինչ այդ առաջադրի գլխավոր քարտուղարի թեկնածուի, որը պաշտոնը պետք է ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից:

«ՄԱԿ-ն այժմ բարդ կացության մեջ է: Ես հավատում եմ, որ հնարավոր է անել այնպես, որպեսզի ՄԱԿ-ը նշանակություն ունենա: Եթե դուք ասում եք, որ ձեզ անհանգստանում է հակամարտությունների թվի աճը, բռնության աճը, ապա փոքր-ինչ երեսպաշտություն է այլ բաների վրա կենտրոնանալը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ին տված հարցազրույցում ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ բոլորը խոստովանում են, որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման իր խնդիրը: Գրոսին հավաստիացրել է, որ պաշտոնում ընտրվելու հարցում իրեն կօգնի ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնում իր կուտակած փորձը։

Գրոսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել բոլորի հետ և լինել բոլորի համար ընդունելի միջնորդ։ «Այնպես որ, այո, ես կլինեմ թեկնածու այդ պատճառներով»,- նշել է նա։

Գրոսին հայտարարել է, որ հույս ունի ստանալ հնարավորինս շատ աջակցություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը