Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:47 19-05-2023

10 թեկնածու՝ ընտրություններից 3 ամիս առաջ․ ովքեր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին

Ինչպես արդեն հայտնի է, Երեւանի ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին:

Oragir.News-ն առանձնացրել է այն ուժերին, որոնք արդեն հայտարարել են ընտրությունների մասնակցության և թեկնածու մասին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Փոխքաղաքապետ Ավինյանը, 2022 թ-ի օգոստոսի 8-ին այցելելով պայթյունի հետևանքով փլուզված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, հայտարարեց, որ այնտեղ է որպես քաղաքապետի թեկնածու։ Հաջորդող ամիսներին նա ակտիվ գործունեություն է իրականացնում, որը լիովին տեղավորվում է քարոզարշավային տրամաբանության ներքո։

«Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակցության մասին, թեև թեկնածուի անուններ չեն հնչեցնում, սակայն կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահեցրել է, որ անակնկալներ չեն լինի։ Կուսակցության թեկնածու է դիտարկվում կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը 2022 թ-ի օգոստոսին կայացած գլխավոր համագումարին հայտարարեց, որ կուսակցությունը որոշում է կայացրել քաղաքապետի թեկնածու առաջադրել կուսակցության առաջնորդի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին։

«Հանրային ձայն» կուսակցությունը նույնպես որոշում ունի մասնակցելու ընտրություններին։ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը ապրիլի վերջին հայտարարել է, որ անկախ նրանից՝ Արտակ Գալստյանը գտնվում է Նուբարաշեն, թե Վարդաշեն քրեակատարողականում, մասնակցելու է Երեւանի քաղաքապետի ընտրություններին որպես թեկնածու:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը կարծում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող քաղաքապետ, ուստի որոշում է կայացրել կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանին առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածու։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որով հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և այժմ քաղաքական թիմ է ձևավորում։

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը 2022 թ-ի սեպտեմբերին հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀԵԿ-ի թեկնածուն երգիչ Ռուբեն Հախվերդյանն է:

Թեև խորհրդարանական ընդդիմությունը չի շտապում հայտարարելու ընտրություններին մասնակցության մասին, այդուհանդերձ, Oragir.News-ին հայտնի էր դարձել, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է, իսկ Սերժ Սարգսյանինը՝ Արթուր Վանեցյանը։

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնպես մտադիր է մասնակցել ընտրություններին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին