Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 18-09-2025

Խորհրդային գրաքննություն՝ փաշինյանական «Իրական Հայաստանի» տեսքով. Հակափաստարկ

Քաղաքագետ Փայլակ Չոբանյանը «Հակափաստարկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության աղմկահարույց նախագծին, որը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը հետքայլ կկատարի դեպի խորհրդային գրաքննություն:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն e-draft-ում ներկայացրել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիրը հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին։ Սահմանվում է, որ Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում պետք է ընկած լինեն այն գաղափարները, որոնք նպաստում են ՀՀ զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։ Եվ ընդգծվում է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր