Ներքին 1 տարի առաջ - 10:53 12-09-2025

Քաղաքական պատվեր է․ մեղադրանքի մեջ ավելի շատ Վարդան Ղուկասյանի անունն է, քան որդունը․ փաստաբան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակ Ղուկասյանը կմնա տնային կալանքի տակ:Նրա նկատմամբ կիրառվում է երկամսյա տնային կալանք։

Oragir.News-ի հետ զրույցում Սպարտակ Ղուկասյանի փաստաբանը` Արամայիս Հայրապետյանը հարուցված քրեական գործը համարում է քաղաքական պատվեր։ «Սա ոչ այն ինչ է, եթե ոչ քաղաքական պատվեր։ Մեղադրանքի մեջ ավելի շատ Վարդան Ղուկասյանի անունն է, քան նրա որդու անունը։ Եթե 1.5 տարի հետո մտքերն է ընկնում, որ պիտի քրեական վարույթ նախաձեռնել, ուրիշ բան չի կարող լինել: Զիբիլի համար մարդուն զրկել են ազատությունից»,-ասում է փաստաբանը։ Հայրապետյանի համար դատարանի նման որոշումը սպասելի էր։ Նշենք նաև, որ երեկ Գյումրիի քաղաքապետն էլ մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ քաղաքական պատվեր է, իրեն լռեցնելու փորձ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ վաղ առավոտյան Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին բերման էին ենթարկել։ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ