Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:27 08-09-2025

ՌԴ-ում հայ համայնքը գործում է հատուկ ծառայությունների վերահսկողությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռուսաստանի հայ համայնքին գործունեության 25-ամյակի կապակցությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, թե ինքը չի հիշում, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում շնորհավորած լինի Ռուսաստանի հայ համայնքին։

Վարդանյանի խոսքով՝ նման խոշոր կառույցներն, օրինակ՝ հայ համայնքը Ռուսաստանում գտնվում են հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, հատկապես՝ ղեկավարությունը։

«Նրանք, բացի տնտեսական, մշակութային և այլ գործունեությունից, հաճախ հանդես են գալիս նաև քաղաքական հայտարարություններով։ Օրինակ՝ Արա Աբրահամյանը հրապարակավ քննադատել է Վաշինգտոնի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։ Սա արդեն խնդիր է, քանի որ նման մոտեցումները հաճախ հակասում են Հայաստանի պետական շահերին և պաշտոնական արտաքին քաղաքականությանը»,- նշեց նա։

Քաղաքագետը շեշտեց, որ համեմատության համար կարելի է դիտարկել հրեական լոբբին, որը Միացյալ Նահանգներում իր բոլոր ջանքերն ու ռեսուրսներն ուղղում է Իսրայելի հզորացմանը։

«Ռուսաստանն ԱՄՆ չէ, իրավիճակն այստեղ տարբեր է։ Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների կառույցները չեն կարող շեղվել պաշտոնական գծից։ Եթե որևէ մեկը փորձի նման քայլի գնալ, անպայման բախվելու է պատժամիջոցների ու ճնշումների։ Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ Կարապետյանի Հայաստան այցելությունը կամ նրա նախաձեռնած ծրագրերը միայն անձնական որոշում էին։ Այստեղ հստակ երևում է Ռուսաստանի իշխանությունների ազդեցությունը»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա