Ներքին 11 ամիս առաջ - 12:58 06-09-2025

Բագրատ Սրբազանի հետ երբեք չենք խոսել բռնության, էլ ուր մնաց՝ տեռորի մասին. Հովհաննես Ավետիսյան

Կեղծիք են տարածում, Բագրատ Սրբազանի հետ երբեք չենք խոսել բռնության, էլ ուր մնաց՝ տեռորի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, որի մասնակցությամբ նույնպես զրույցը կա քրեական վարույթում, սակայն, նա անգամ վկայի կարգավիճակ չունի։

«Ես հանրային ակտիվ գործունեությամբ սկսել եմ զբաղվել հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար, ժամանակին արտերկրում սովորել եմ, որ գամ, իմ պետությունն ուժեղացնեմ։ Ես չեմ գնացել, որ մնայի, ես գնացել էի, որ հետ գամ Հայաստանը ուժեղացնեմ։ Ես սուտ ու կեղծիքը մերժել եմ միշտ, փակ զրույց կլինի, ինչքան ուզում են գաղտնալսեն, բաց զրույց լինի, ես խոսում եմ նույն բաների մասին։ Եթե իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք կարող են խոսակցությունները կտրել, կպցնել, ստանալ իրենց ուզածը, ես ինչ էլ անեմ, ինձ էլ կարող են ձերբակալել։ Եթե հեղափոխություն անելը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն իրավապահները պիտի սկսեն Նիկոլ Փաշինյանից, ով ամեն օր ասում է՝ հեղափոխություն արեք»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։

Նրա խոսքով, Բագրատ Սրբազանն ու մյուս մեղադրյալները քաղաքական հետապնդման են ենթարկվում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի