Ներքին 1 տարի առաջ - 19:24 04-09-2025

Դատարանը մերժեց Սամվել Վարդանյանի՝ «ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները։

Առաջին ատյանի դատական ակտը մնաց անփոփոխ։

Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։

Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանքի ձևով և, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։

Հիշեցնեմ նաև, որ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը