Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 09:47 29-08-2025

Փաշինյանի հայտարարությունները երկակի վտանգ են արձանագրում․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Բացահայտ ավտորիտարիզմ

«Կառավարությունը ես եմ, եթե կան տարբեր կարծիքներ՝ թող դիմում գրեն կամ ես նրանց կհեռացնեմ»։

«Ժողովուրդը պետք է վերջնականապես կտրի և արմատախիլ անի Քոչարյանի ու Սարգսյանի քաղաքական լեզուները»։

Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունները երկակի վտանգ են արձանագրում։
Առաջինը՝ բացահայտ ավտորիտարիզմի դրսևորում է, երբ կառավարությունը այլևս չի դիտարկվում որպես կոլեգիալ մարմին, այլ մեկ անձի կամքի կույր կատարող։

Երկրորդը՝ ոչ թե քաղաքական մրցակցության հայտարարություն է, այլ ընտրությունների ելքը կանխորոշելու հրահանգ։ Փաշինյանը ոչ թե ժողովրդին է թողնում ընտրության ազատություն, այլ արդեն իսկ «գծում» է արդյունքը՝ իր ընդդիմախոսներին «արմատախիլ անելու» ձևակերպմամբ։
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ խնդիրը ոչ թե Քոչարյանի կամ Սարգսյանի անձն է, այլ ընդհանրապես ցանկացած այլակարծության հանդեպ Փաշինյանի անհանդուրժողականությունը։

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանությունը քայլ առ քայլ հեռանում է ժողովրդավարությունից և հաստատում է ավտորիտար կառավարման մոդել, որտեղ բազմակարծությունը վտանգ է համարվում, իսկ ընտրությունները՝ մանիպուլյացիայի գործիք։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից