Արտաքին 1 տարի առաջ - 22:09 28-08-2025

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ երկխոսության. Մարկո Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը շարունակում է հանձնառու լինել Իրանի հետ ուղիղ համագործակցությանը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Իրանի հետ ուղիղ համագործակցությանը՝ իրանական միջուկային հարցի խաղաղ և կայուն լուծման առաջխաղացման համար», – ասվում է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «այսօր առավոտյան Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նախաձեռնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման գործընթացը»։

«Snapback (մեխանիզմը) չի հակասում դիվանագիտության նկատմամբ մեր անկեղծ հանձնառությանը, այլ ընդհակառակը, ամրապնդում է այն»,- ասել է պետքարտուղարը։

«Ես կոչ եմ անում Իրանի առաջնորդներին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ իրենց երկիրը երբեք միջուկային զենք չձեռք բերի, հետապնդելու խաղաղության ուղին և, համապատասխանաբար, խթանելու Իրանի ժողովրդի բարգավաճումը»,- ընդգծել է Ռուբիոն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման գործընթացը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումից հետո։ Երեք երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ ԵՄ3-ը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դրա մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա