Ներքին 1 տարի առաջ - 19:36 27-08-2025

Հրդեհ՝ «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում

Այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում գտնվող «Սպայկա»-ի ջերմոցների պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, սակայն 2-ը հետ են վերադարձել, քանի որ 2 մարտական հաշվարկով և «Սպայկա»-ի աշխատակիցներով հնարավոր է եղել նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը