Ներքին 1 տարի առաջ - 15:58 27-08-2025

Ֆասթ Բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ (տեսանյութ)

Ֆասթ Բանկը գերմանական «Agents for Impact» կազմակերպության կողմից իրականացված գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է «GOOD» (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում:

Զեկույցի համաձայն՝ Ֆասթ Բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ ընդգծելով նրա հանձնառությունը պատասխանատու ֆինանսավորման, ներառական տնտեսական աճի և էթիկական կառավարմանը: Վարկանիշով ընդգծվել է նաև Բանկի նվիրվածությունը հաճախորդակենտրոն և սոցիալական բոլոր շերտերին հասանելի ծառայությունների քաղաքականությունը։

Ֆասթ Բանկի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման մենեջեր Միսակ Ավագյանի խոսքով՝ ստացված վարկանիշն արտացոլում է Բանկի նշանակալի առաջընթացը և համապատասխանությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման SDG նպատակներին և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կառավարման ESG սկզբունքներին. «Վարկանիշը բացում է նոր հնարավորություններ զարգացնելու և խորացնելու Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայունության վրա հիմնված նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում։ Պետք է նշել նաև, որ համաձայն զեկույցի՝ Բանկը զգալի առաջընթաց է գրանցել վարկավորման գործընթացներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման պրակտիկա ներառելու առումով», - ասել է նա։

Հավելենք նաև, որ գնահատականն ստացվել է AFISAR կայունության համապատասխանության վարկանիշային մասնագիտացված գործիքի միջոցով անցկացված անկախ գնահատման արդյունքում։ Գնահատվել է Բանկի կայուն զարգացման նպատակների՝ աղքատության վերացման, գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, ներառական համայնքներին աջակցելու, հավասարությունը խթանելու և այլ գործընթացները։

Բնապահպանական ոլորտում ևս Ֆասթ Բանկն սկսել է զարգացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հիմնարար համակարգեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում