Արտաքին 1 տարի առաջ - 11:27 27-08-2025

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման

Վաշինգտոնը հույս ունի մինչև 2025 թվականի վերջը գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագրի բաղադրիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։

«Մենք ունենք տեխնիկական թիմեր, որոնք աշխատում են այս ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջը, և, հնարավոր է, նաև մի փոքր ավելի վաղ, կգտնենք այս հաշտության համաձայնագրի բաղադրիչները»,-Ուիթքոֆն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանը ձգտում է հակամարտության կարգավորման ուղիներ գտնել և չի բացառել, որ Կիևը կարող է համաձայնել Մոսկվայից ստացված առաջարկներին։
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփը «բավարար լծակներ» ունի, նա իսկապես ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի և ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի «երկու կողմին մոտեցնի, իսկ եթե դա չստացվի, ապա նրանց ստիպի՝ մերձենալու»։

Հատուկ պատվիրակի խոսքով՝ Վաշինգտոնում հասկանում են, որ հակամարտության կարգավորման պայմանների բոլոր հարցերը պետք է լուծվեն, այդ թվում՝ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցը։

Ուիթքոֆը նաև հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ Նյու Յորքում հանդիպել ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը