Սպորտ 1 տարի առաջ - 23:44 22-08-2025

Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Հայրապետյանը (մարմնամարզություն), միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը (բռնցքամարտ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ Խորեն Իգիթյանը (հրաձգություն), ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանը (ըմբշամարտ), ՀՀ սպորտի վարպետ Հարություն Մանուկյանը (ձյուդո), ՀՀ սպորտի վարպետ Զոհրաբ Մարտիրոսյանը (սամբո) և շախմատի միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Գևորգ Թադևոսյանը:

Ողջունելով վետերան մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել հարուստ կենսափորձի, նվիրված ծառայության և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած կարևոր դերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ նրանց անցած ճանապարհը օրինակելի է, իսկ նվիրումն ու հետևողականությունը պետք է դառնան ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար։

Վետերան մարզիկները ներկայացրել են իրենց անցած ուղին, պատմել սպորտային հաջողությունների և փորձի մասին, ինչպես նաև խոսել ոլորտային խնդիրներից՝ քննարկելով հասարակության շրջանում սպորտի և ֆիզիկական կրթության կարևորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը