Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 18-08-2025

Վարկերի տակին ճռռում ենք. դեբեդավանցի

Հայաստանի հյուսիսում գտնվող Դեբեդավանը Հայաստանի ամենաառաջին գյուղն է: Այն Հայաստանի՝ ծովի մակերևույթից ամենացածր հատվածն է՝ 370 մետր: Ալավերդի համայնքում տեղակայված Դեբեդավանը սահմանակից է Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Բնակչության թիվը 700-ի սահմաններում է: Մինչև 1988 թվականի դեկտեմբերը, գյուղում բնակվում էին ադրբեջանցիներ, բացի մի քանի ընտանիքներից: Ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայեր:

Դեբեդավանում են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի թերևս ամենաբերրի հողերը, որոնք աշխատասեր գյուղացիներն անմշակ չեն թողնում, սակայն վերջին տարիներին բախվում են լուրջ խնդիրների հետ:

Այգեգործությամբ զբաղվող դեբեդավանցիները պատմում են, որ վերջին տարիներին զրկվել են գյուղատնտեսական անտոկոս վարկերից ու լուրջ խնդիրներ են ունենում այգիների բուժման շրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում