Արտաքին 4 տարի առաջ - 11:40 21-03-2022

Ռուսաստանը երկարաձգել է Բելառուսի պետական ​​վարկերի մարման ժամկետները

Ռուսաստանը հինգ-վեց տարով հետաձգել է Բելառուսի պետական ​​վարկերի մարման ժամկետները, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Քննարկվել և առաջարկվել է վճարումների մի մասի վերաբերյալ մեր երկրների համար փոխընդունելի առավել հարմարավետ ժամկետներ սահմանել՝ դրանց վճարումը հետաձգելով 5-6 տարով: Ըստ էության, մենք ունենք ժամկետների հետաձգում, որը մեզ թույլ կտա այս պահին ռեսուրսները չուղղել մեր պարտավորությունները սպասարկելուն»,- ասել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը։ Նախարարը հավելել է, որ Մինսկն ու Մոսկվան չեն քննարկել միասնական արժույթի անցնելու հնարավորությունը։ Սակայն մոտ ապագայում Մինսկն ու Մոսկվան «փոխադարձ հաշվարկների համար» կարող են անցնել ազգային արժույթների կամ ռուսական ռուբլու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում