Արտաքին 1 տարի առաջ - 23:59 17-08-2025

Իսրայելը հայտարարում է, որ ռազմական ծրագիրը «կենտրոնանում է» Գազայի վրա

Իսրայելի բանակի շտաբի պետը հայտարարել է, որ կենտրոնանալով Գազայի վրա՝ շարունակում են պատերազմի հաջորդ փուլի ծրագիրը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

«Մենք կպահպանենք «Գեդեոնի կառքերը» գործողության թափը: Մենք կշարունակենք հարվածել մինչև Համասի վճռական պարտությունը», - ասել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը:
Գազայում լայնածավալ գործողությունը, որը Իսրայելի բանակը անվանել է «Գեդեոնի կառքեր», սկսվել է մայիսի կեսերին։

Ի պատասխան՝ Համասը հայտարարել է, որ ծրագրերը կհանգեցնեն «բնաջնջման և զանգվածային տեղահանման նոր ալիքի»։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին, որով նախատեսված է վերահսկողության տակ վերցնել պաղեստինյան անկլավը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր