Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 12:30 19-03-2026

Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյանը կատակեց (տեսանյութ)

Նախորդ տարվա երկրորդ կեսից կամ գուցե 2024 թվականից, նամակներ էին գալիս, նաև որոշ գրառումներ՝ սոցիալական ցանցերում, որ Կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ, որին մեր արձագանքն այն էր, որ մենք, բնականաբար, ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլ ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այսօր չկա այնպիսի ընկերություն, որ Կառավարության աջակցությամբ մեկ մեքենա, սարքավորում գնած կամ արտոնյալ վարկ վերցրած չլինի:

«Բայց մյուս կողմից՝ մեր սկզբունքը շատ հստակ է. մենք բիզնեսից ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն: Ոչ մի լումա ավելի մենք չենք ակնկալում, բայց նաև ոչ մի լումա պակաս:

Կարծեմ 2024 թվականից ունենք գործարար աշխատաժողովի ֆորմատ: Այս խոսակցությունների համատեքստում մենք նախորդ տարեվերջին, Ջերմուկում ունեցանք հանդիպում և բնականաբար օրակարգի հարցերից մեկը սա էր: Ըստ էության, այս օրենսդրական փաթեթը Ջերմուկի աշխատաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնման, եթե չասեմ կոնսենսուսի արդյունք է, որովհետև երբ մենք գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ի՞նչն է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ:

ՊԵԿ-ը շատ դեպքերում ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ օրենքով եկավ շեմը հատեց, ինքն իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ: Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը և մենք, ընդհանուր առմամբ, եկանք այս կոնսենսուսի կամ ըմբռնման, որ այս ամենն, ինչ գրած է, գործնականում բոլոր երեք կետերը, երեք ուղղությունները պայմանավորվեցինք և հիմա իրականացնում ենք»,-պարզաբանեց Փաշինյանը:

«Այսպիսով հարկային տեռորը հայտարարում եմ փակված...կարևորը՝ չեմ հայտարարում բացված», - կատակեղ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր