Արտաքին 1 տարի առաջ - 16:21 16-08-2025

Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

Այսօր առավոտյան նախագահ Թրամփի, նախագահ Զելենսկու և իմ եվրոպացի գործընկերների հետ համակարգող հանդիպում տեղի ունեցավ՝ նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնը։

«Այդ հանդիպումից հետո մենք շարունակեցինք մեր քննարկումները իմ եվրոպացի գործընկերների հետ։ Մենք միակարծիք ենք.
Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ նրա ագրեսիվ պատերազմը շարունակվում է, և Ուկրաինայի իրավունքները հարգող ամուր և երկարատև խաղաղությունը չի կնքվել։

Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով։ Այս առումով ես ողջունում եմ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ գործընթացում։ Կարևոր է նաև սովորել վերջին 30 տարիների բոլոր դասերը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր սեփական պարտավորությունները չկատարելու վաղեմի հակումը։

Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ ապահովելու համար, որ մեր շահերը պաշտպանված լինեն միասնության և պատասխանատվության ոգով։
Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի