Փեզեշքիանի այցի ընթացքում Հայաստանում փաստաթղթեր կստորագրվեն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։
Ինչպես հայտնում է Sputnik Իրանը, այս մասին հայտնել է նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանաին։
Նա նշել է, որ Փեզեշքիանի այցի նպատակներից մեկը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն է։ «Մասուդ Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս»,- տեղեկացրել է Սանաին։