Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 16-08-2025

Տենց էժա՞ն. 125-ի փոխարեն 250 հազար դոլարով նորմալ մեքենա կարող էին նախարարին գնել. հարցում

Կառավարության օգստոսի 14-ի նիստում որոշվեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համար գնել նոր ավտոմեքենա։ Հիմնավորման մեջ ասվում է․ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը և ներկայումս այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։

Բացի այդ, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։ Կառավարությունը ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից 48 մլն 400 հազար դրամ կվերցնի և կտրամադրի մեքենայի գնմանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեզ համար ընդունելի՞ է, որ ձեր հարկերի հաշվին ներքին գործերի նախարարի համար 125 հազար դոլարանոց ծառայողական մեքենա գնվի»:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա սխալ է և անընդունելի, որոշներն էլ ասացին, որ իրենք տեղյակ չեն և չեն կարող հստակ պատասխանել։ «Ինձ էլ, որ տային, ես էլ կվերցնեի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ հեգնեց` ասելով, որ չպետք է այդքան էժան մեքենա գնեն։ «Տենց էժա՞ն, չէ նորմալ չի։ Ինձ թվում ա` 250 հազար դոլարով կարելի էր ավելի լավ բան գնել»,- նշեց նա։ «Կարելի էր ուղակի ավելի էժան մեքենա գնել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ