Ավելին 5 տարի առաջ - 12:15 18-05-2021

Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով գնել է Ջանեթ Ջեքսոնի կոստյումներից մեկը

Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով ձեռք է բերել Ջանեթ Ջեքսոնի կոստյումը, որով նա նկարահանվել է «If» երգի տեսահոլովակում։

«Ծնունդդ շնորհավոր, թագուհի։ Ես Ջանեթ Ջեքսոնի այնպիսի երկրպագուն եմ, որ չեմ կարող հավատալ, որ շահել եմ այս կերպարը Juliens Auctions-ի ընթացքում»,- Stories բաժնում գրել է Քիմը։ Ջանեթը պատասխանել է․ «Շնորհակալ եմ, Քիմ Քարդաշյան։ Հույս ունեմ, որ «If»-ը քեզ նույնպիսի հաճույք կպատճառի, ինչ ինձ»։ Հագուստը, որը բաղկացած է կարճ տոպից եւ սեւ տաբատից, կարվել է հատուկ պատվերով։

Նշենք, որ աճուրդում վաճառքից ստացված գումարը կուղղվի «Compassion International» բարեգործական կազմակերպության հաշվին, որը հումանիտար օգնություն է ցուցաբերում կարիքավոր երեխաներին։

<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/B1RzHAKODP8" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան