Մամուլ 1 տարի առաջ - 07:30 13-08-2025

Փաշինյանի քաղաքական շրջապատը փորձում է Սամվել Կարապետյանի անվան շուրջ «թալանչու» կերպար ստեղծել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունում մշակվում է մանրամասն «պլան»՝ հանրային կարծիքի մեջ Սամվել Կարապետյանին որպես ՀԷՑ-ի երկարամյա «թալանչի» ներկայացնելու համար։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի քաղաքական շրջապատը նույնիսկ մոտավոր թվեր է որոշել՝ ամիսը մոտ 50 մլն դոլարի «վատնումներ» գտնել և հրապարակել՝ նպատակ ունենալով զրկել Կարապետյանին վստահությունից ու միջազգային հարթակներում նրա դիրքերը թուլացնել։ Նրանք մտադիր են «թալանի պլաստիկան» միացնել նաև Կարապետյանի մասով, որը Հայաստանում միայն բարերարություն է արել:
Այս գործընթացի ֆոնին բարերարը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան՝ հայտարարելով, որ իրեն շուրջ 508 մլն դրամի վնաս են հասցրել Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները:
Ինչ արդյունք կտա Փաշինյանի այս նախաձեռնությունը՝ դեռ վաղ է կանխատեսել։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հարցի մանրամասները ՀԷՑ-ում կառավարության ներկայացուցիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից՝ հարցնելով․
– Պարո՛ն Պետրոսյան, Դուք պարզե՞լ եք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ով օրական միլիոնավոր դոլարի «թալան» է իրականացրել, և պատրաստվո՞ւմ եք առաջիկա օրերին ներկայացնել այդ թվերը։
Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց․
«Մեկնաբանություն չունեմ սրա հետ կապված։ Պաշտոնական էջերին կարող եք հետեւել, ասելիք ունենալու դեպքում՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածենք հավուր պատշաճի»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը