Ներքին 1 տարի առաջ - 12:25 09-08-2025

Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք մեր պետության ավարտի ազդարարն էին. Դավիթ Անանյան

Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա, այս մասին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

««Տնտեսական զարգացման» և «խաղաղության հաստատման» մասին բարձրաձայնողները ոչ թե հույսի մունետիկներ են, այլ մահաբեր գուժ բերողներ՝ շղարշված լոզունգների տակ։

ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են։ Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով։

Պատմությունը սիրում է կրկնվել, և նա դա անում է դաժան հետևողականությամբ։ Ցավալի է, որ մենք այնքան կարճատես ենք, որ չենք նկատում տասնամյակների և նույնիսկ դարերի պատմական օրինաչափությունները։ Ավելին, բացի կարճատես լինելուց, մենք չկարողացանք կրել պետություն ունենալու և այն պահելու պատասխանատվության հոգեբանական ծանրությունը։

Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները։ Եվ որքան երկար շարունակենք այդ անգործ ունկնդրության վիճակը, այնքան մոտ է դառնալու պահը, երբ նույնիսկ պատմական հիշողության մեջ Հայաստանի անունը կհնչի որպես անցյալ ժամանակների հիշատակ` որպես գերեզմանաքարի վրա գրված սկիզբ ու ավարտ»,- նշել է Անանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի