Ներքին 1 տարի առաջ - 14:28 06-08-2025

«Հայաստանին գոյութենական վտանգ է սպառնում»․ ՀՅԴ Լիբանանի ԿԿ հայտարարությունը

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

« ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն, մեկնելով ՀՅԴ Լիբանանի 76-րդ Շրջանային ժողովի քննարկումներէն եւ ընդունած բանաձեւերէն, 5 օգոստոս 2025-ին գումարած իր նիստին քննարկեց հայրենիքի մէջ արձանագրուող խորապէս մտահոգիչ զարգացումները, եւ վերջին շաբաթներու պատահարներուն առիթով կը հաստատէ. Ա.-Հայաստանի Հանրապետութեան կը սպառնայ գոյութենական վտանգ։

Թուրք եւ ազրպէյճանական դաշինքը բուռն կերպով կ’աշխատի իր տիրոյթին վերածելու համար մեր երկիրը։ Բ.-Վտանգուած է Սիւնիքի ճակատագիրը։ Սիւնիքը յայտնուած է աշխարհաքաղաքական ուժերու բախման կէտին վրայ, ուր տարբեր շահեր կը բախին՝ խնդրոյ առարկայ դարձնելով Հայաստանի գերիշխանութիւնը այդ տարածքին վրայ։

Գ.-Ազրպէյճանը անվերջ կը նորոգէ իր նախապայմանները եւ խաղաղութիւնը կը պայմանաւորէ այդ նախապայմաններուն դիմաց Հայաստանէն ակնկալուած նոր յանձնուողականութիւններով։ Դ.-Պաշտօնական Երեւանը կը յայտարարէ իր պատրաստակամութիւնը Պաքուի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու, առանց արծարծելու Հայաստանի ներխուժուած տարածքներու, Պաքուի մէջ պահուող ռազմագերիներու եւ Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը։

Ե.-Անտեսելով օրհասական այս բոլոր հանգամանքները՝ Հայաստանի իշխանութիւնները անհաշտ պայքար կը մղեն եկեղեցւոյ դէմ, բռնութիւններու կը դիմեն չէզոքացնելու համար ընդդիմադիր ուժերը եւ հալածանքի կ՛ենթարկեն ազգային արժեհամակարգի պաշտպան Դաշնակցութիւնը։

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն բուռն կերպով կը դատապարտէ իշխանութիւններուն ձեռնարկած եկեղեցահալած քաղաքականութիւնը, կը մերժէ եւ անընդունելի կը նկատէ ազգային արժէքներուն դէմ սանձազերծուած արշաւը եւ կը պահանջէ անմիջապէս ազատ արձակել քաղաքական բոլոր բանտարկեալները։

2026-ի խորհրդարանական ընտրութիւններուն ընդառաջ, իմանալով իրենց ունեցած վարկանիշի կտրուկ անկումի ենթարկուած ըլլալը, ինքնավերարտադրումը ապահովելու համար, գործող իշխանութիւնները կը շարունակեն ջլատել ազգային ուժերն ու Հայաստանեայց առաքելական եկեղեցին, որ կը շարունակէ պահպանել բարձրագոյն վարկ ու հեղինակութիւն հասարակութեան մօտ։

ՀՅԴ Լիբանանի կազմակերպութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ ազգային արժէքներու պաշտպանութեան առաջին գիծերուն վրայ կանգնած հայ եկեղեցիին, հայրենիքի մէջ գործող բոլոր ազգային ուժերուն եւ ողջ ներուժով սատար կը կանգնի ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինին՝ ապազգային ուժերը իշխանութենէն հեռացնելու առաջադրանքով իր մղած պայքարին յաջողութեան համար»։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման