Ներքին 3 տարի առաջ - 21:06 07-02-2023

Թուրքիայի երկրաշարժերից Հայաստանին անմիջական վտանգ չի սպառնում. Հրաչյա Պետրոսյան

«Թուրքիայում սեյսմիկ ակտիվություն է, և այն ավելի թույլ երկրաշարժերի տեսքով շարունակվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Խոյ քաղաքից ոչ հեռու կա երկրաշարժածին հայտնի օջախ, որը կոչվում է Խոյի օջախ։ Պարբերաբար Խոյ օջախում լինում են երկրաշարժեր, հիմա էլ այդ երևույթը շարունակվում է հետցնցումների տեսքով»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ երկրաշարժերը բնական երևույթներ են և ամենևին զարմանալի չեն. «Դրանք սեյսմածին օջախներ են, և Թուրքիայի երկրաշարժերը հարում են արևելաանատոլիական ակտիվ սեյսմածին օջախից: Սա հայտնի խզվածք է առաջին կարգի, որն անցնում է ամբողջ Թուրքիայի տարածքով և Արևմուտքով թեքվում, իջնում է դեպի Սիրիրա: Սա բնական երևույթ է և հնարավոր չէ կանխարգելել, բայց պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի սեյսմիկ ռիսկը լինի նվազագույն»,- ասաց Պետրոսյան:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանին սպառնում է երկրաշարժի վտանգը, Պետրոսյանն ասաց. «Հայաստանին անմիջական վտանգ չի սպառնում Թուրքիայի երկրաշարժերից, որովհետև այդ տարածքը որտեղ եղել է երկրաշարժը, Հայաստանից բավականին հեռու է և արևելաանատոլիական ակտիվ խզվածքը շրջանցում է մեր տարածքը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի