Արտաքին 1 տարի առաջ - 23:42 04-08-2025

Կարևոր է Իսրայելին ստիպել հրադադար պահպանել Գազայում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում նա նշել է Իսրայելին Գազայի հատվածում կրակը դադարեցնելու և պաղեստինյան խնդիրը երկու պետությունների սկզբունքով լուծելու համար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության վարչությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական իրավիճակը հասել է կրիտիկական կետի։ Նա ընդգծել է Իսրայելին կրակը դադարեցնելու և պաղեստինյան խնդիրը երկու պետությունների սկզբունքով լուծելու համար քայլեր ձեռնարկելու կարևորությունը և շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետին Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ իր հայտարարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը, ինչպես նշել է նախագահի հաղորդակցության վարչությունը, նաև հայտարարել է, որ Թուրքիան անընդհատ մարդասիրական օգնություն է ուղարկում Գազա և աջակցում է միջնորդների ջանքերին՝ տարածաշրջանում հրադադարի հասնելու և հրադադարի բանակցություններին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին