Արտաքին 1 տարի առաջ - 19:33 29-07-2025

Ֆրանսիան սկսելու է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա

Ֆրանսիան մոտակա օրերին կսկսի օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված՝ բնակչության անհապաղ կարիքները բավարարելու համար։

Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։

«Այս գործողությունների ընթացքում կձեռնարկվեն բոլոր նախազգուշական միջոցները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրին։

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ այս գործողությունները չեն վերացնում մարդասիրական պարագաների մատակարարման համար ցամաքային միջանցքներ բացելու անհրաժեշտությունը։

«Ֆրանսիան նաև աշխատում է ցամաքային մատակարարման վրա, ինչը, անկասկած, ամենաարդյունավետ լուծումն է՝ ապահովելու բնակչությանը շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնության լայնածավալ և անխոչընդոտ մատակարարումը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է