Արտաքին 2 տարի առաջ - 14:00 20-11-2023

Ֆրանսիան ռազմանավ է ուղարկում Գազա՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

Ելիսեյան պալատից հաղորդում են, որ Ֆրանսիան պատրաստվում է իր Dixmude ուղղաթիռներն ուղարկել Գազայի հատված՝ պատերազմից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև չարթերային թռիչք իրականացնել՝ ավելի քան 10 տոննա բժշկական պարագաներով։

«Ֆրանսիան հավաքագրում է բոլոր միջոցները՝ նպաստելու Գազայի հատվածից շտապ օգնության կարիք ունեցող վիրավոր և հիվանդ երեխաների տարհանմանը դեպի հիվանդանոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մակրոնն X-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ պատրաստ է Ֆրանսիայի հիվանդանոցներ տեղափոխել ավելի քան 50 երեխայի՝ բուժում ստանալու համար։

Ըստ իսրայելական պաշտոնական տվյալների՝ հարձակման ժամանակ Իսրայելում սպանվել է մոտ 1200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, իսկ մոտ 240-ը՝ պատանդ են վերցվել: Ըստ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական տվյալների՝ Գազայում 13.000 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, և նրանցից ավելի քան 5000-ը՝ երեխաներ, սպանվել են Իսրայելի հարձակման հետևանքով։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում խոսել է մարդասիրական զինադադարի հասնելու կարևորության մասին։ Մակրոնը զրուցել է նաև Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում