Մամուլ 1 տարի առաջ - 08:48 29-07-2025

Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու եւ Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղից հեռացնելու մտադրությունից։

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն իր թիմին ասել է, որ պետք է դա անել չափված-ձեււած պլանով, որը չի ունենալու «պրավալներ», ու Վեհարան հասնելու դեպքում՝ իրենք կապահովեն 100 տոկոսանոց արդյունք: Իշխանություններն էլ վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է, պարզապես պետք է զինվել համբերությամբ: Վարչապետն իր թիմին կոնկրետ ժամկետ չի նշել Վեհարան գնալու վերաբերյալ, բայց հայտարարել է, թե «ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան՝ մեզ օգուտ»:

Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ վաղ թե ուշ Կաթողիկոսն ինքնակամ հրաժարական է տալու, որքան էլ որ տարբեր քաղաքական ուժեր նրան հորդորում են չդիմել այդ քայլին:

Նիկոլ Փաշինյանը դեռեւս Վեհարան գնալու վերաբերյալ իր պլանը թիմի մոտ չի բացահայտում, բայց բոլորը սրտատրոփ սպասում են նրա հրահանգին:

Հավելենք միայն, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը երկարատեւ արձակուրդ է մեկնել. մինչեւ օգոստոսի 15-ը բացակայելու է կառավարությունից:

Թե ինչ անակնկալների սպասենք վարչապետտի պաշտոնից արձակուրդում գտնվող Փաշինյանից, բարդ է ասել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը