Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:46 28-07-2025

Մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել․

«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, ոմանք արձագանքում են նյարդային։ Հուլիսի 27–ին միայն Սեւանի ափին ավելի քան 50 հազար մարդ է եղել՝ ճնշող մեծամասնությունը Երեւանից եւ 9 մարզերից։ Ընտանիքով Սեւանի ափ գալը ծախս է, շոշափելի ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։

Երեւանի եւ հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա․ դեռ բոլորովին վերջերս ռեստորան գնալը ճոխություն էր, անհասանելի ճոխություն։ Այսօր Հայաստանում ռեստորաններն ու սրճարանները սնկի նման են աճում, այդ ռեստորաններ եւ սրճարաններ այցելելը ծախս է․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու նախկինում այս մասշտաբներով չէր արվում։ Ընդ որում, ընտանիքով ռեստորեն գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետեւ ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն։

Մարդիկ բողոքում են դեպի ԵՄ երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերից, որոնք ձգվում են երբեմն 6–7 ամիս․ վիզայի համար դիմելն ինքնին ծախս է, էլ չեմ ասում եվրոպական երկրներ հանգստի մեկնելը, իսկ 2018 թվականից մինչեւ օրս դեպի ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների ուղեւորությունները աճել են պատիկներով։ Հասկանու՞մ եք, պատիկներով։ Ամեն ուղեւորություն ծախս է, շոշափելի եւ էական ծախս․ բա որտեղի՞ց է արվում այդ ծախսը եւ ինչու՞ նախկինում այս մասշտաբներով չէր արվում։

Այո, կա դժգոհություն, որ կարելի էր օրենքով նախատեսված հարկերի 50 տոկոսը վճարել, մնացած մասի 25 տոկոսը տալ տարբեր պաշտոնյաներին, ու մնացածը պահել․․․ ու ծախսել ավտոմեքենաների՝ ճանապարհային փոսերի մեջ ջարդուփշուր եղած մասերը փոխելու, քառակի ավելի թանկ ավիատոմսեր գնելու, մանկապարտեզների բացակայության պատճառով երեխաներին փողոցներում մեծացնելու հետեւանքների ու առողջապահական ծախսերի եւ այլնի վրա։

Կներեք, բայց սա բացարձակապես անընդունելի դժգոհություն է, որովհետեւ քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքը որքան գումար է ծախսում իր բերեկեցության վրա, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե տեղական եւ պետական բյուջեները որքան են ծախսում քաղաքացիների բարեկեցության վրա։

Իսկ որ այս բանաձեւը աշխատում է, երեւաց հուլիսի 27–ին՝ Վարդավառին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը